Խնդիրը պետք է լուծվեր հենց առաջին օրը, երբ ադրբեջանական ԶՈւ ներկայացուցիչները խախտեցին ՀՀ սուվերեն երկրի տարածքը։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Ըստ նրա՝ ադրբեջանական կողմը բանակցությունների չգալով փորձում է ժամանակ շահել՝ բարենպաստ դիրքեր գրավելով ՀՀ տարածքում։
«Եթե այդպիսի բան լիներ Ադրբեջանի տարածքում, ապա մենք կունենայինք հերթական ռազմագերիների քանակը։ Նույն սկզբունքով էլ Հայաստանը պետք է արձագանքեր, բայց, ինչպես տեսնում ենք, ՀՀ դե ֆակտո իշխանությունների մոտ այդպիսի կամք չկա։ Մենք այսպիսի դեպքերի շատ ենք ականատես լինելու»,- նշեց նա։
Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանի առջև խնդիր է դրված Սյունիքով միջանցքներ ստանալ։
«Թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի գլխավոր նպատակը Սյունիքով 3 միջանցք ստանալն է։ Այդ միջանցքները շատ կարևոր ռազմաքաղաքական նշանակություն ունեն Թուրքիայի համար։ Խոսքը երեք միջանցքի մասին է․ մեկը հայտնի Մեղրիի միջանցքն է, երկրորդը՝ Գորիս- Սիսիան ճանապարհով է՝ Բերձոր-Լաչին- Գորիս- Սիսիան դեպի Նախիջևան։ Եվ երրորդ՝ Սև լճի տարածքը։ Այդ միջանցքների շնորհիվ փոխվելու են ամբողջ տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը, փոխվելու են բոլոր երկրների դիրքավորումները։ Դա շատ լավ հասկանում են մեր հարևան երկրները։ Դա միայն չի հասկանում այս կապիտուլյանտ իշխանությունը, որը կատարում է ցանկացած պահանջ, որն իր առաջ դնում են»,- տեսակետ հայտնեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում․