ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի զեկուցող Փոլ Գավանին։
«Զրույցի ընթացքում նշել եմ, որ հայկական կողմը հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում է միջազգային մանդատ ունեցող միակ ֆորմատի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում այն բանից հետո, երբ Ադրբեջանը կվերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց, դուրս կբերի զինված ուժերը Հայաստանի տարածքից և վերջ կտա իր կողմից իրականացվող հայատյաց քաղաքականությանը»,-գրել է Արարատ Միրզոյանը։
Հիշեցնենք, որ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի զեկուցող Փոլ Գավանը մայիսի 19-22-ը կգտնվի Հայաստան՝ գնահատելու հայ-ադրբեջանական հակամարտության հումանիտար հետևանքները: