Վատիկանում ՀՀ նախկին դեպան Միքայել Մինասյանը նոր գրառում է արել՝ անդրադառնալով սոցցանցերում հայտնված փաստաթղթի տարբերակին։ Նշենք, որ այսօր ԶԼՄ-ները հրապարակել են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթի լուսանկարները։
Մամուլում շրջանառվող փաստաթղթի տարբերակը
«Ստորագրվելիք փաստաթղթի՝ մամուլում հայտնված տարբերակը հին է: Այն ևս երկու անգամ խմբագրվել է: Պաշտոնական մասից գաղտնի հավելված է տեղափոխվել ևս 3 դրույթ, որոնք վերաբերվում են հայկական կողմի զիջումներին, որոնց համաձայնվել է վիժվածքը:
Կրկնում եմ՝ իրավիճակն ունի մեկ լուծում. վայրկյան առաջ ազատվել թուրքի ագենտ, թուրքի կոշիկ լիզող կապիտուլյանտ վիժվածքից: Քանի Նիկոլը կա, ապագա չկա: Քանի Նիկոլը կա, պատերազմ կա»,-գրել է Մ․ Մինասյանը։
Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է նոր փաստաթղթի ստորագրման հնարավորության մասին։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ փաստաթուղթը բխում է ՀՀ շահերից։
Հավելենք նաև, որ երեկ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն ավելի վաղ՝ երեկ, հրապարակել էր փաստաթուղթ, որը, ըստ նրա, նվիրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման գործընթացին։ Նա նշել էր, որ Ն․ Փաշինյանը քննարկման առարկա է դարձրել Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղը Ադրբեջանին հանձնելը։ Մ․ Մինասյանի խոսքով՝ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը «հրաժարվել է այդ փաստաթղթի հետ որևէ առնչություն ունենալ՝ նշելով, որ ԱԳՆ-ն դեմ է դրան»:
Միքայել Մինասյանի հրապարակած փաստաղթի տարբերակը