Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում մշակութային և պատմական ժառանգության թեման պարբերաբար քննարկվում է ինչպես Բաքվի, այնպես էլ Երևանի հետ Մոսկվայի շփումներում:
Այս մասին ուրբաթ ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հավելելով, որ այս թեման շոշափվել է նաև մայիսի առաջին կեսին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Հայաստան և Ադրբեջան աշխատանքային այցի ընթացքում:
Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը շեշտեց, որ Ռուսաստանը կողմնակից է տարածաշրջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության հնարավորինս շուտ կազմակերպմանը:
Զախարովան անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 2021 թ. ապրիլի 13-ի համատեղ հայտարարությանը, որում ասվում է, որ «կրոնական և մշակութային ժառանգության պահպանումն այն խնդիրներից է, որը պահանջում է լրացուցիչ ջանքեր Ադրբեջանի և Հայաստանի կողմից»: