Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարական չի տվել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։
Նա տեղեկացրեց, որ երեկ խոսել է Արա Այվազյանի հետ և նա հերքել է իր հրաժարականի մասին տարածված լուրերը։
Ինչ վերաբերում է փոխարտգործնախարար Ավետ Ադոնցի հայտարարությանը, որ ինքը տեղյակ չէ Նիկոլ Փաշինյանի նշած փաստաթղթից, Ռուբինյանը պարզաբանեց, որ փոխարտգործնախարարը կարող է տեղյակ չլինել։
«Փոխնախարարները մի քանիսն են, որոնք տարբեր ոլորտներ են համակարգում և մի փոխնախարարը կարող է տեղյալ չլինել այն ոլորտից, որը համակարգում է մեկ այլ փոխնախարար։
Նա հավաստիացրեց, որ ԱԳՆ այն բոլոր պաշտոնյաները, որոնք պետք է տեղյակ լինեն փաստաթղթից, իրազեկված են այդ մասին։
Հիշեցնենք, որ երեկ մամուլում լուրեր տարածվեցին, որ Արա Այվազյանը պատրաստվում է հրաժարական տալ, իսկ նրա տեղակալ Ավետ Ադոնցն էլ նշել էր, որ տեղյակ չէ ենթադրյալ ստորագրվելիք փաստաթղթի մասին։