Ռուսաստանը ցանկանում է բարեկամանալ բոլոր երկրների հետ, բայց այդ բարեկամությունը պետք է լինի հենց բարեկամություն, այլ ոչ թե մենթորություն, թելադրանք, խաբեություն և կամ երկակի ստանդարտներ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Միևնույն ժամանակ Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը թույլ չի տա հավակնել նրան, ինչ իրենցն է։
«Բայց մենք երբեք ոչ մեկին թույլ չենք տա հավակնել մեր ինչ-որ բանի (երկրի տարածքի-խմբ․ )։ Եվ մենք բավականաչափ ուժեղ ենք ու հզոր, որպեսզի ոչ մեկին դա թույլ չտանք», – հավելել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ Ռուսաստանը չի գնում իր տնտեսությունը ռազմականացնելու ճանապարհով, բայց կոշտ պատասխան կտա բոլոր նրանց, ովքեր փորձում են ոտնձգություն կատարել երկրի տարածքի նկատմամբ:
«Յուրաքանչյուր ոք ուզում է մեզ ինչ-որ տեղ կծել կամ մեզանից ինչ-որ բան պոկել, բայց նրանք, ովքեր պատրաստվում են դա անել, պետք է իմանան, որ մենք նրանց ատամներն այնպես կջարդենք, որ ունակ չլինեն կծելու: Սա ակնհայտ է: Եվ դրա երաշխիքը դա մեր զինված ուժերի զարգացումն է»,- ասել է նա: