Հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում իրավիճակը հանգիստ է: Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից։
Մարզպետարանից հորդորում են չտարածել ապատեղեկատվություն, չվտանգել մեր սահմանների և սահմանապահ բնակիչների անվտանգությունը:
«Հարգելի տավուշցիներ, շրջանցեք թշնամու կողմից տարածվող ապատեղեկատվությունը: Տավուշի մարզի յուրաքանչյուր բնակչի անվտանգության երաշխավորը հայկական բանակն է և հայ զինվորը»,- նշված է Տավուշի մարզպետարանի տարածած հայտարարության մեջ։