Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի առանձնազրույցը։
Այս մասին հայտնել է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը:
Հիշեցնենք, որ աշխատանքային այցով առավոտյան Հայաստան է ժամանել Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
Նրան «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱՀ նախարար Արա Այվազյանը:
Ավելի ուշ Զարիֆը նաև ՀՀ նախագահի ու վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպումներ կունենա: