«Այս պահին որևէ քննարկում չկա ռազմական դրություն հայտարարելու և չեղարկելու ընտրությունները, հուսանք նման առիթ չի լինի, և պատկան գերատեսչություններն իրենց ջանքերի առավելագույնն են գործադրում, որպեսզի նման իրավիճակ չլինի, և ընտրությունները տեղի ունենան»,-այս մասին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Նա հայտնեց, որ Նիկոլայ Բաղդասարյանն ու Արտակ Մանուկյանն իրենց որոշմամբ չեն ընդգրկվել ՔՊ նախընտրական ցուցակում։
«Տիգրան Ավինյանը ևս չի լինելու ՔՊ նախընտրական ցուցակում, դա իր անձնական որոշումն է»,-նշեց Մակունցը՝ հավելելով, որ Հայկ Մարությանը նույնպես չի մասնակցի ընտրապայքարին։