«Շուտով կհարապարկվի ՔՊ նախընտրական ցուցակը։ Մի շարք գործիչներ, որոնք գործադիրում են, չկան ցուցակում»,-այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Ալեքսանյանը բացառեց այն հանգամանքը, որ Տիգրան Ավինյանը ցուցակում չէ՝ Խաչատուր Սուքիասյանի ցուցակում ընդգրկվելու հետ կապված։ Նա հայտնեց, որ շատ գործիչներ, որոնք ցուցակում չեն, ընտրություններից հետո շատ հնարավոր է ընդգրկվեն գործադիրում։ «Եղել են ամենատարբեր քննարկումներ։ Ցուցակը շատ ներկայացուցչական է, կան գործիչներ և՛ գործադիրից, և՛ օրենսդիրից»,-նշեց նա։
Անդրադառնալով գործարարների ցուցակում ընդգրված լինելու հանգամանքին, Ալեքսանյանը նշեց, որ այն գործարարը, որն ընտրվում է ԱԺ պատգամավոր, պարտավորվում է չզբաղվել գործարարությամբ։ Դիտարկամանը, թե ՀՀԿ-ի ժամանակ էլ էին այդպես ասում, Ալեքսանյանը նշեց. «Ինչը հանրապետականն է ասել, մենք պետք է հերքե՞նք, դա արդարացում չէ, եթե մեկը ասել է մի բան և արել հակառակը, չի նշանակում, որ ցանկացածը, ով ասում է նույն բանը, պիտի նույնպես անի հակառակը»։
«Բոլոր այն գործիչներին, որոնց մենք ընդգրկել ենք նախընտրական ցուցակում, մենք վստահություն ունենք, որ այդ գործիչները պետք է որոշակի ներգրավում ունենան պետական կառավարման գործում և որոշակի պատասխանատվություն ստանձնեն Հայաստանի համար այս ծանր ժամանակաշրջանում»,-ընդգծեց Ալեքսանյանը։
Նա հայտնեց, որ ՔՊ ցուցակում ընդգրկվել է 161 պատգամավորի թեկնածու, որոնցից 4-ը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են։