«Հանրապետություն» կուսակցությունը չի բացառում գործող իշխանության հետ համագործակցությունը։ Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտնեց կուսակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանը։
«Ամեն ինչ կախված է ընտրությունների արդյունքներից, հետագա ընթացքից։ Առհասարակ, խորհրդարանական մոդելը նաև կոալիցիաներ է ենթադրում։ Թե՛ «Իմ քայլ»-ի հետ, թե՛ ուրիշ ուժի հետ ոչինչ չեմ բացառում»,- ասաց նա։ Խաչատրյանը նշեց, որ կոալիցիա չեն կազմի «Հոկտեմբերի 27-ի» հետ առնչություն ունեցած քաղաքական ուժերի հետ։
Նրա խոսքով՝ այս պահին կուսակցության թեկնածուները 103-ն են։ Վերջինս ներկայացրեց ցուցակի առաջին 20 անձանց։
Ցուցակը կգլխավորի կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, երկրորդ համարը Արտակ Զեյնալյանն է, երրորդը Անի Խաչատրյանն է։
Կուսակցության պատգամավորի մյուս թեկնածուներն են՝
4․ Ռոմիկ Մխիթարյան
5․ Բորիկ Նազարյան
6․ Անահիտ Ադամյան
7․ Մանվել Ղազարյան
8․ Ալբերտ Հովասափյան
9․ Հայկանուշ Ղշյան
10․ Տարոն Սափեյան
11․ Ռոբերտ Մանուկյան
12․ Քրիստինե Սարոյան
13․ Հովիկ Արսեյան
14․ Մասիս Մելքոնյան
15․ Ելենա Ասրյան
16․ Սամվել Ադամյան
17․ Արամ Գեղամյան
18․ Սուսանե Գյուրջյան
19․ Արսեն Մակվեթյան
20․ Սուրեն Ղուկասյան
Ըստ Անի Խաչատրյանի՝ իրենց ցուցակում խոշոր գործարարներ չկան։
«Ինչպես բոլոր քաղաքական ուժերը, մենք ևս գնում ենք հաղթանակի»,- եզրափակեց նա։