Այս պահին ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն չեմ տեսնում։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ռազմական դրություն կհայտարարվի այն ժամանակ, երբ իրադրությունը կտրուկ կսրվի։ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ իրավիճակը ոչ միայն կտրուկ չի սրվի, այլ կստանա լուծում։
Վարչապետի պաշտոնակատարը ՀՀ տարածքից ադրբեջանական զինուժի դուրս բերման հետ կապված էլ ասաց, որ քննարկումների այս փուլում շարունակում են աշխատել ՀԱՊԿ գործընկերների հետ, Իրանի հետ։ Նա տեղեկացրեց, որ առաջիկայում ՊՆ նախարարը կգնա Ռուսաստան, և, հավանաբար, որոշ հարցերի պատասխաններ կստացվեն:
Մանրամասները՝ տեսանյութում․