Խիստ կասկածում եմ, որ լուրեր են պտտվում այն մասին, թե ՀՀ գործող իշխանությունները ընտրակաշառքի հետ կապված գործողություններ են անում։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ արձագանքելով ընտրակաշառք բաժանելու մասին լուրերին։
«Լուրեր տարածվում են Ձեզ և մեզ հայտնի շրջանակներից։ Այդ լուրերի մասին տեղյակ են իրավապահ մարմինները։ Բոլոր այն մարդիկ, ովքեր հույս ունեն հին ավանդույթների տրամաբանությունը վերականգնել, ես խորհուրդ չէի տա, որովհետև չեմ կարծում, թե ապագա համաներումները ընտրակաշառք բաժանելու հոդվածի վրա տարածվելու են։ Ինձ զեկուցել են, որ կա երեք օպերատիվ գործ մի քանի ուղղություններով, որոնց անձանց շրջանակը պարզված է։ Այդ մարդկանց նկատմամբ կիրառվում են օպերատիվ գործողություններ, որոնց մասին, բնականաբար, նրանք չեն կռահում»,- նշեց նա։
Ըստ նրա՝ շատ կարևոր է, որ իշխանության ու ընդդիմության բավականին մեծ հատվածը միմյանց չեն կասկածում ընտրակաշառք բաժանելու մտադրություն ունենալու մեջ։
Մանրամասները՝ տեսանյութում․