Տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստ, որի ընթացքում իրականացված քննարկումների արդյունքում որոշել եմ, որ չեմ ընդգրկվելու հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ԲՀԿ համամասնական ցուցակում։
Այս մասին նա հայտնել է քիչ առաջ:
«Կուսակցության դինամիկան պահելու նպատակով մշտապես ընթանում են սերնդափոխություններ, խորհրդարանական աշխատանքներին ներգրավվում են նոր մարդիկ, նոր գաղափարներ և այլն:
Այդ սկզբունքով են շարժվում ու զարգանում բոլորը` քաղաքական կառույցներից մինչև պետություններ, դա պռոգրեսիայի կանոններից է։
Վստահ եմ, որ խորհրդարանը պետությանը ծառայելու հարթակներից ընդամենը միայն մեկն է»,- գրել է Էնֆիաջյանը։