«Ընտրություններին գնում ենք պարզ ճակատով, հասկանում ենք, որ պայքարի մեջ ենք մտել ուժերի հետ, որոնք տիրապետում են մեծ փողերի, բայց ապացուցել ենք նախկինում, կարող ենք ձայն գեներացնել»,-այս մասին ԿԸՀ-ում ԼՀԿ-ի նախընտրական ցուցակի ներկայացման ժամանակ նշել է Դավիթ Խաժակյանը։
Լուսավոր Հայաստանը բացառում է Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ և Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կոալիցան, հավելել է նա։
«Մեր ցուցակում չկան օլիգարխներ, ովքեր 90-ականներից հարստացել են, բայց կան մարդիկ, ովքեր իրենց մասնագիտական ոլորտում կայացել են»,-ընդգծեց նա։
Խաժակյանը հրապարակել է «Լուսավոր Հայաստանի» ցուցակի առաջին 10 համարների անունները:
- Էդմոն Մարուքյան
- Արտյոմ Գեղամյան
- Անի Սամսոնյան
- Գևորգ Գորգիսյան
- Դավիթ Խաժակյան
- Կարինե Ղուկասյան
- Սարիկ Մինասյան
- Լևոն Մարտիրոսյան
- Սրբուհի Գրիգորյան
- Ստեփան Ստեփանյան։