Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Որոշման նախագիծն ընդգրկված էր ՀՀ կառավարության մայիսի 27-ի նիստի օրակարգում:
Մեսրոպ Մեսրոպյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Ահարոն Սահակյանը:
Հիշեցնենք, որ Մեսրոպ Մեսրոպյանը Կոտայքի մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի նոյեմբերի 26-ին։