Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը հայտարարել է, որ Եվրամիությունը կարևորում է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումը։
«Մենք ավելի ուշ արտգործնախարարության հետ կունենանք քննարկում Գեղարքունիքի սահմանին տեղի ունեցածի վերաբերյալ։ Խնդիրն ուսումնասիրելուց հետո միայն կարող եմ հստակ դիրքորոշում ներկայացնել։ Բայց վերահաստատում եմ այն, ինչ ասել եմ Սյունիք այցելության ժամանակ՝ ԵՄ-ն կարևորում է Սյունիքում և ամբողջ Հայաստանում տարածքային ամբողջականության պահպանումը»,- ասել է Անդրեա Վիկտորինը:
Հիշեցնենք՝ Ադրբեջանն այսօր 6 հայ զինծառայողի է գերեվարել Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում։ Ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։