ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները Սարդարապատում են։ Նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծաղկեպսակ են դրել հուշահամալիրում։
Հիշեցնենք, որ ուղիղ 103 տարի առաջ այս օրը, 543 տարի անց հռչակվեց Առաջին հայկական հանրապետությունը: Հովհաննես Քաջազնունին դարձավ նորաստեղծ հանրապետության առաջին վարչապետը: Հունիսին կառավարությունը Թիֆլիսից տեղափոխվեց Երեւան: Գոյատևելով Օսմանյան մի քանի դարերի ճնշումներին` Հայաստանը վերջապես ձեռք բերեց անկախություն և պետականություն:
Մանրամասները՝ ուղիղ․