Նախագահ Արմեն Սարգսյանը դեռևս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից առաջարկություն չի ստացել՝ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին պաշտոնից ազատելու հետ կապված: Տեղեկությունը Armenia Today-ին հայտնեցին Հանրապետության նախագահի աշխատակազմից:
Նշենք՝ երեկ երեկոյան ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը Facebook-յան գրառմամբ տեղեկացրել է, որ Արա Այվազյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: