ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը չի կարծում, թե իշխանությունը դրժում է հեղափոխական խոստումը՝ ՔՊ ցուցակ ընդգրկելով գործարարներ Խաչատուր Սուքիասյանին և Գուրգեն Արսենյանին։
Armenia Today-ի հետ զրույցում նա նկատեց, որ բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատելու համար անպայման չէ, որ խոշոր սեփականատերերը հեռացված լինեն ԱԺ-ից։
Նա հակադարձում է ընդդիմության այն պնդումներին, թե Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են սահմանում լարվածություն ստեղծել, որպեսզի չեղարկի արտահերթ խորհրդանական ընտրությունները։
Պատգամավորի համոզմամբ՝ Ադրբեջանին հենց այսօրվա իշխանությունները ձեռնտու չեն։
«Եթե Ադրբեջանը ցանկանար, որ այս ընտրություններում իշխանությունը վերընտրվեր, սադրանքի չէր դիմի, գերիներին էլ կվերադարձնեին, որպեսզի ՀՀ իշխանությունների վարկանիշը բարձրանար, բայց, ինչպես տեսնում եք, դա չի կատարվում»,- նկատեց նա։
Խոսելով հայ- ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին, իշխանական պատգամավորն ընդգծեց՝ իշխանությունն ամեն ինչ անում է, որ իրավիճակը էսկալացիայի չհանգեցնի։ ԱԺ պատգամավորը կարևորում է, որ հայկական կազմը սադրանքների չտրվի։
Մանրամասները՝ տեսանյութում․