Ես հույս ունեմ, որ առաջիկա ընտրություններին ՀՀ քաղաքացին իր իշխանությունը կհաստատի: Հունիսի 20-ին ՀՀ քաղաքացին պետք է հաղթի: Այս մասին «Քաղպայմանագրի» Ապարանի գրասենյակում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Կարծում եմ՝ հիմա ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանի վերջին շրջանի գործողությունները նպատակ ունեն ազդել նաև Հայաստանի ընտրական գործընթացների վրա: Ադրբեջանն իր սադրիչ գործողություններով փորձում է այնպես անել, որ ընտրությունները որոշակի կոնկրետ արդյունք ունենան»,-ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով ընդդիմության ներկայացուցիչների այն քննադատություններին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև գաղտնի պայմանավորվածություններ կան, Ն. Փաշինյանն ընդգծեց.
«Եթե լինեին, ընդհակառակը ամեն ինչ կարվեր, որ նախընտրական այս շրջանը լիներ հանդարտ ու հաբնսգիտ , որեսզի հեագայում այդ պայմանավոչրվածությունները կյանքի կոչվեն, բայց հակառակն է տեղի ունենում: Ամեն ինչ արվում է գործող կառավարությանն աընտրություններին խագարելու համար:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից:
Միևնույն ժամանակ հավելենք, որ այս ընթացքում հայտնի դարձավ նոր փաստաթղթի մասին: Ավելի ուշ Փաշինյանը հայտարարեց, որ որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել միջազգային գործընկերների հետ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարգավորելու նպատակով: «Այդ որոշումները 100 տոկոսով բխում են Հայաստանի շահերից։ Եթե Ադրբեջանը կատարի այդ պայմանավորվածությունները նաև այն պայմաններով, որոնց մասին մենք խոսել ենք, ապա այո, ես կստորագրեմ այդ փաստաթուղթը»,-նշել է Փաշինյանը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ փաստաթղթի մասին է խոսքը։