Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում վիճակահանությամբ որոշվեց, թե հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքներն ինչ համարով են մասնակցելու քվեարկությանը։
Մասնավորապես, քվեարկությամբ որոշվեց, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններին մասնակցելու է 3-րդ համարով:
Ընտրություններին «Բարգավաճ Հայաստանը» հանդես կգա 14-րդ, «Հայաստան» դաշինքը ՝ 24-րդ, «Ես պատիվ ունեմ»՝ 6-րդ, «Լուսավոր Հայաստան» ՝ 9-րդ համարներով։
Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն 22 կուսակցություններ և 4 դաշինքներ: Ըստ փորձագետների՝ ընտրություններում հիմնական պայքարը ծավալվելու է Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի միջև: