ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շաֆերն (ԱՄՆ) առաջիկայում կարող են պայմանավորվել Հայաստանի և Ադրբեջանի սահման այցելելու հնարավորության մասին:
Այս մասին, TACC-ի փոխանցմամբ, հունիսի 1-ին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։
«Շատ կարևոր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հաջողվի մոտ ժամանակներս այցելել տարածաշրջան և հենց տեղում խոսել կողմերի հետ։ Կարծում եմ, որ նման հնարավորություններ առաջիկայում կարող են ստեղծվել։ Իհարկե, միջազգային մարդասիրական կազմակերպություններին բնակչությանն օգնելու թույլտվությունների հարցը ևս խիստ է դրված։ Այստեղ բազմաթիվ կազմակերպչական դետալներ կան, որոնք տարբեր կերպ են մեկնաբանվում»,-հավելել է Լուկաշևիչը։