Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հունիսի 2-ից աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում, հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը:
ՌԴ դիվանագիտական առաքելության ղեկավարը Գորիս-Կապան մայրուղու (Որոտան, Շուռնուխ բնակավայրեր) սահմանամերձ հատվածում տեղադրված կայաններում ծանոթացել է ռուս և հայ սահմանապահների ծառայությանը, ինչպես նաև լուծված առաջադրանքների առանձնահատկություններին,որոնք իրականացրել են Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայության աշխատակիցները:
Սյունիքի մարզկենտրոնի մուտքի մոտ Սերգեյ Կոպիրկինին դիմավորեց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։ Նա դեսպանին ներկայացրեց քաղաքում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը, ինչպես նաև երախտագիտություն հայտնեց տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում Ռուսաստանին սահմանապահների մասնակցության համար: