ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
Այս մասին ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Նշելով, որ սա իր առաջին հանդիպումն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, Հելգա Շմիդտն ընդգծեց.
«Ես իմ բացարձակ աջակցությունն եմ հայտնում համանախագահների առաքելությանը և նրանց կողմից գործադրվող ջանքերին»:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, ի դեմս Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, միակ կառույցն է, որը միջազգային հանրության կողմից մանդատ ունի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: