Երևանի գինու օրերն ամեն տարի անցկացվում են մայիսի առաջին ուրբաթ և շաբաթ օրերին: Այս անգամ փառատոնը տեղի կունենա հունիսի 4-5-ին՝ ժամը 16:00-23:00-ը Սարյան-Մոսկովյան փողոցներում, Սպենդիարյան և Պուշկին փողոցների խաչմերուկում, Թումանյան փողոցում, Փարպեցի փողոցի խաչմերուկում:
Փառատոնին կներկայացվեն հանրապետության գինու մոտ 30 գործարան, որոնք վերակենդանացնում են Հայաստանի գինեգործության մշակույթը և աշխատում են էնդեմիկ սորտերով:
Փառատոնին մասնակցելու համար հարկավոր է ձեռք բերել հատուկ փաթեթներ, որոնք ներառում են ապակե տուփ, պատկերանշանով բաժակ, գինու համտեսման 10 կտրոն՝ ըստ ցանկության: