Շատ զարհուրելի տեսարանի ականատես եղանք։ Անընդունելի է զոհված զինծառայողների աճյունների և մասունքների հանդեպ նման վերաբերմունքը։ Armenia Today-ի հետ զրույցում ասաց ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանն՝ անդրադառնալով Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների աճյունների պահման պայմաններին։
«Այդ երևույթի հետ կապված գործընթացներ են գնում։ Մենք հետամուտ ենք լինելու, որ բոլոր պատասխանատունները, ովքեր անմիջական կապ ունեն այդ իրավիճակի հետ, համապատասխան պատասխանատվության ենթարկվեն։ Ե՛վ հանրությունը, և՛ մենք, նման երևույթն անընդունելի ենք համարում։ Նախարարի պաշտոնակատարն էլ իր հիմնավորումներն է ներկայացրել։ Գործող քննություն է ընթանում, մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- նշեց նա։
Հարցին, որպես ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իրեն արդյո՞ք մեղավոր չի համարում այս գործում, Նարեկ Զեյնալյանն արձագանքեց․ « Այո, բարոյական առումով ես ևս ինձ պատասխանատու եմ համարում։ Նորից եմ նշում՝ իրավական գործընթաց է գնում։ Սպասենք արդյունքներին։ Մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի գործը բացահայտվի»։
Մանրամասները՝ տեսանյութում․