Հունիսի 7-ից սկսվում է Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ «Հայաստան» դաշինքն ակտիվորեն ներգրավվում է այդ գործընթացի մեջ և հանրապետության տարբեր կետերում արդեն բացել են տարածքային շտաբներ։
Դրանց համար առաջնորդվել են ոչ թե մարզային, այլ խորհրդային միության տարածքային սկզբունքով։ Շտաբներին կից նաև ենթաշտաբներ են բացվել, դրանք շուրջ 800-ն են։
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը։
Նա նշեց, որ ոգևորում է դեպի շտաբներ մարդկանց հոսքի ավելացումը։ Նախատեսվում են հանդիպումներ մասնագիտական խմբերի հետ, որոնք հետաքրքիր գաղափարներ են տալիս։
«Պրոցեսներն ամսի 20-ով չեն ավարտվում, համագործակցությունները կշարունակվեն երկին այս ճահճից հանելու համար»,- ասաց Գևորգյանը։