Դուք շարունակելու եք իրար հետ պատերազմել, իրար միս ուտել, բայց այդ ընթացքում թուրքերը մտել են ՀՀ տարածք: Դուք շարունակելու եք ձեր հաշիվները պարզել միմյանց հետ, ձեր հին ու նոր հարցերը, բայց մենք ժամանակ չունենք, մեր երկիրը ռեսուրս չունի: ԱԺ-ում, դիմելով ներկա և նարկին իշխանությունների ներկայացուցիչներին, ասաց ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը։
«Ճոխություն է իրար միս ուտելը: Դուք էնքան եք իրար միս ուտելու, այս երկրից բան չի մնալու։ Եթե այդ ճոխությունը մեզ կարող էինք թույլ տալ մինչև սեպտեմբերի 27-ը, ապա դրանից հետո չենք կարող մեզ թույլ տալ: Եվ ես մտածում եմ՝ հունիսի 21-ից հետո պետք է այլ իրավիճակ ունենանք»,- շեշտեց նա։
Էդմոն Մարուքյանը կոչ արեց ներկա ու նախկին իշխանություններին՝ ինքնաբացարկ հայտնել ու չմասնակցել ընտրություններին:
Մանրամասները՝ տեսանյութում․