«Տարածաշրջանային այցի շրջանակներում հունիսի 9-ին Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը: Այցը պլանավորված էր ամիսներ առաջ: Պաշտոնական տեղեկությունները կարծում եմ կլինեն շուտով»,-այս մասին հայտնում է քաղաքագետ Սուրեն Սարգսյան։
Նշենք, որ ավելի վաղ Սարգսյանը գրել էր. «ԱՄՆ բարձրաստիճան պատվիրակության առաջիկա այցը Հայաստան որևէ ներքաղաքական ենթատեքստ չունի և որևէ կերպ չի կարող դիտարկվել որպես աջակցություն գործող իշխանություններին՝ ընտրություններին ընդառաջ»։