Ի վերջո, դավաճանություն եղե՞լ է, թե՞ ոչ։ Այսպիսի հարցադրում արեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզի Գեղանիստ համայնքում։
«Առաջիկա օրերին, կարծում եմ, մի հաղորդագրություն կլինի պետական դավաճանության մասին։ Կամավորական ջոկատի հրամանատարներից մեկի մասին է խոսքը, որը պատերազմի ժամանակ լինելով մարտի դաշտում, եղել է ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ և Հադրութի շրջանի մեր ուժերի տեղակայման մասին լրտեսական տեղեկություններ է հայտնել հակառակորդին։ ԱԱԾ-ն այդ մարդուն արդեն ձերբակալել է։ Գիտեմ այդ մարդու ազգանունն ու այն ջոկատի անունը, որն ինքը ղեկավարել է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի ԺՊ-ն շեշտեց, որ սա կոնկրետ պետական դավաճանության դեպք է, սակայն դեպքը դեռ պետք է ապացուցվի։