Օնիկ Գասպարյանը դեռ Շուշիի համար պետք է պատասխան տա։ Այս մասին Աբովյանում քաղաքացիների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին Արտաշատի բնակիչների հետ հանդիպմանը Փաշինյանն ասաց, որ Օնիկ Գասպարյանը, ով այդ ժամանակ զբաղեցնում էր Գլխավոր շտաբի պետի պաշտոնը, ցանկանում էր հանձնել Տավուշի մարզի մի շարք գյուղեր:
«Ես կտրականապես հրաժարվեցի և կան վկաներ, ովքեր պատրաստ են դա հաստատել», – ասաց Փաշինյանը:
ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն այսօր այդ առնչությամբ հայտարարություն է տարածել։