ՀՀ -ում մինչև ընտրությունները նախընտրական, իշխանության պայքարի վիճակն այնքան է սրվելու, որ գրեթե մենք կարող ենք ասել, որ քաղաքացիական պատերազմի շեմին ենք: Մենք ուղղակի չենք կարողանալու խուսափել բախումներից ու լուրջ խնդիրներ ենք ունենալու: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Բախման տուժողը երբեք չի լինելու ատելությունը քարոզողների առաջին համարը, երկրորդը և այլն: Քաղաքացիները պետք է մտածեն, թե իրենց ուր են տանում: Ես տեսնում եմ, որ քաղաքակիրթ քարոզարշավի մերժումը և դուելների առաջարկները, իրար «խոզ խանձող», «սատկած առյուծ քշող» անվանարկումները մեզ լավ տեղ չեն տանում: Մեր առաջակը վերաբերում է ազգային համերաշխության կառավարության ձևավորմանը: Այս պահին բոլոր հարցումներով ո՛չ իշխող ուժն է կարողանում հաղթել, ո՛չ էլ նախկին իշխանությունները: Կա մոտ 40-45 տոկոս ընտրող, որոնք չեն կողմնորոշվել, թե ում օգտին են քվերակելու: Քաղաքական դասավորվածությունն այնպիսին է, որ միակ ուժը, որը թշնամիներ չունի երկու բևեռների միջև, ԼՀԿ-ն է»,-ասաց Մարուքյանը:
«Մենք այս անհաշտ կողմերին պարտադրելու ենք ներքաղաքական խաղաղություն, որովհետև իրանք իրար հետ լեզու չեն գտնելու, ոչ մի ռեսուրս չեն խնայելու իրար ոչնչացնելու համար, արդյունքում ոչնչացնելու են մեզ բոլորիս»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում.