Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է արել ընտրական գործընթացի մասնակիցներին խստագույնս պահպանել ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջները:
« Բոլորին մաղթելով արդյունավետ քարոզարշավ՝ կոչ ենք անում բոլոր կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին), ընտրողներին և ընտրական գործընթացների բոլոր մասնակիցներին խստագույնս պահպանել ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջները: Հրապարակային ելույթներում և ցանկացած խոսքում, սոցիալական ցանցերում, քաղաքական և քարոզչական միջոցառումներին բացառել վիրավորանքը, ատելությունը, թշնամանքի սերմանումը, բռնության կամ ատելության խոսքն ու քարոզը», – նշված է ԿԸՀ կոչում։
Այսօրվանից մեկնարկում է հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Այն կշարունակվի մինչև հունիսի 18-ը՝ ժամը 24։00-ն։
Հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում առաջադրվել է 22 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք: