Մենք վերջին տարիներին էապես հետընթաց ենք ապրել արդյունավետ կառավարման ոլորտում։ Այս մասին Ագարակում «Հայաստան» դաշինքի նախընտրակն քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Կառավարման համակարգն ուզում է ավտորիտար լինի, ուզում է՝ ժողովրդավար, եթե արդյունավետ կառավարիչ չէ, ուրեմն՝ վատն է, պետք է փոխել։ Այս իշխանության ժամանակ աճել է երեք ցուցանիշ՝ աղքատություն, գերեզմանների թիվ և արտագաղթ․ եթե երկրում ամեն ինչ լավ ընթացքի մեջ լիներ, երբեք վերադարձի մասին չէի մտածի»,-նշել է նա։
Ըստ Քոչարյանի՝ սուտը դարձել է առօրյայի հասարակ երևույթ և հասարակությունն անթույլատրելի հանդուրժող է դարձել իշխանավորի ստերի նկատմամբ, ինչը չպետք է լինի։
Քոչարյանը հայտնեց նաև, որ իրենք կողմ են տարածաշրջանային ապաշրջափակմանը՝ երկաթուղիների, տրանսպարոտային ուղիների բացմանը, սակայն նա բացառեց «Մեղրիի միջանցքի» հարցի քննարկում որևէ ձևաչափով։
Մանրամասն՝ տեսանյութում.