«Քիչ առաջ որոշ լրատվամիջոցներ, հղում կատարելով անհայտ ծագման տելեգրամյան ալիքին` լուր են տարածել, թե իբր Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցները բռնություն են գործադրել քաղաքացու նկատմամբ»,-այս մասին Facebook-յան իր էջում գրել է Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը։
«Հայտնում եմ, որ այդ տեղեկությունը բացարձակ սուտ է։ Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցներից ոչ ոք ոչ մի միջադեպի չի մասնակցել։ Սա հերթական կեղծիքն է, որի միջոցով հայտնի ուժերը իրենց սպասարկող ԶԼՄ-ների միջոցով ցանկանում են սադրել և անվանարկել Խաչատուր Սուքիասյանին։
Լուրը տարածող լրատվամիջոցներից պահանջում եմ հեռացնել այդ կեղծ լուրը եւ հանդես գալ հերքմամբ»,-գրել է Սուքիասյանի խոսնակը։
Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել Փաշինյանի կողմնակիցների և նրա հասցեին անվայելուչ հայտարարություն արած քաղաքացու միջև։