Ֆրանսիան, Ռուսաստանի Դաշնության հետ սերտ համագործակցությամբ, մտադիր է շարունակել ջանքերը Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Այս մասին երկուշաբթի օրը հայատարարել են Ֆրանսիայի ԱԳՆ-ում ՝ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանի և Ռուսաստանի ու Գերմանիայի նրա գործընկերներ՝ Սերգեյ Լավրովի և Հայկո Մաասի հեռախոսային խոսակցությունների արդյունքներից հետո. փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Լե Դրիանը հիշեցրել է Ֆրանսիայի վճռականությունը` շարունակելու այդ նպատակով Ռուսաստանի հետ սերտ համագործակցությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակներով, որի մեջ մտնում է նաև Միացյալ Նահանգները», – շեշտել է նախարարությունը:
Դիվանագիտական գերատեսչությունը նշել է, որ «նախարարը շեշտել է կողմերի միջև բանակցություններ սկսելու կարևորությունը, ինչը ենթադրում է եղելության քաղաքական փաստերից հրաժարում»: Ֆրանսիական կողմի կարծիքով՝ սա է պայմանը սահմանանշման և սահմանազատման հարցերի քննարկման համար: Փարիզն ակնկալում է, որ կողմերը «առավելագույն զսպվածություն կցուցաբերեն և կհրաժարվեն ցանկացած սադրանքներից»», – հավելել է ԱԳՆ-ն:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանական ԶՈՒ-ի որոշ ստորաբաժանումներ ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք: Իրադրությունը մինչ օրս շարունակում է լարված մնալ: