ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անհամբերությամբ սպասում են հունիսի կեսերին սպասվելիք հանդիպմանը, որի ժամանակ մի շարք հարցեր են քննարկվելու։ Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ հանդիպման ժամանակ դիտարկվեկլու է ամերիկա-թուրքական հարաբերությունները՝ ամբողջ ասպեկտով։
«Նախագահ Բայդենը շատ լավ գիտի նախագահ Էրդողանին, և երկու առաջնորդները միասին շատ ժամանակ են անցկացրել։ Բայդենն ու Էրդողանը անհամբեր սպասում են օգտվել այդ հանդիպման հնարավորությունից», – ասել է նա։
Սալիվանի խոսքով՝ հանդիպումը, որը նախատեսվում է անցկացնել հունիսի 14-ին, գործնական հնարավորություն է երկկողմ հարաբերությունների վերանայման համար։ Հանդիպումը նախատեսվում է Բրյուսելում սպասվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։
Նա հայտնել է, որ առաջնորդները կքննարկեն արևելյան Միջերկրածովյան, Սիրիայի, Իրանի, Լեռնային Ղարաբաղի իրադրությանը վերաբերող հարցեր։ Սալիվանը հավելել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի ղեկավարները կքննարկեն նաևայն թեմաները, որոնց շուրջ իրենք տարբեր տեսակետներ ունեն:
Մանրամասները՝ տեսանյութում․