Ես մեր քաղաքացիներին առաջարկում եմ անել երեք քայլ։ Առաջին՝ վերցրեք մի թուղթ, գրիչ, անջատեք Հ1-ը ու սորոսական լրատավամիջոցներն ու թղթին տվեք ձեր կարծիքով երկրի առաջ ծառացած խնդիրները։ Ինքներդ ձեզ հարց տվեք՝ այս իշխանությունն ի վիճակի՞ է լուծել այդ խնդիրները։ Այս մասին Գորիսում հանրահավաքի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«Ես համոզված եմ՝ ոչ, ի վիճակի չէ, որովհետև այս իշխանությունն այդ խնդիրների հեղինակն ու աղբյուրն է։ Անգամ այս քարոզարշավի ժամանակ են թույն տարածում՝ շարունակելով ժողովրդին բաժանել սևերի ու սպիտակների»,-ասաց Ռ․ Քոչարյանը։
Նա անդրադարձել է նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին նորից մարզպետ նշանակելու լուրերին։
Մանրամասները՝ տեսանյութում․