Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ բանակի մասին պատկերացումները սահմանափակվում են ելակով ու կոնֆետներով։ Այս մասին հունիսի 8-ին Գորիսում «Հայաստան» դաշինքի նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավորի թեկնածու Յուրի Խաչատուրովը։
«Նրանք ասում են, որ այդ պատերազմը հնարավոր չէր հաղթել։ Դա սուտ է։ Հայաստանին մի շարք կոպիտ սխալներ են պարտության մատնել։ Ամենագլխավոր սխալն այն էր, որ բանակն ամբողջական մարտական պատրաստության չի բերվել։ Եթե դա արվեր, զորքերը ցրվեին, ամեն ինչ այլ կերպ կլիներ»,-հավաստիացրեց Խաչատուրովը։