Կադրային ջարդեր լինելու են և կադրային ջարդի են ենթարկվելու այն պաշտոնյաները, որոնք 2018թ․հեղափոխության տված հնարավորությունից հետո ծվարել են ժողովրդի իշխանության միջանցքներում ու այս ամբողջ ընթացքում կատարել են տրոյական ձիու դերակատարում։ Պատրաստվե՛ք քաղաքացիական վրեժի։ Տվե՛ք այդ կադրային ջարդն անելու մանդատը և մենք բոլոր տրոյական ձիերին կշպրտենք ՀՀ պետական կառավարման համակարգից, այս մասին այսօր Թալինում իր քարոզարշավի ժամանակ ասել է վարչապետի պաշտոնակատար, «Քաղացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
«Այսօր ինձ տարբեր նախընտրական հավաքներից լուսանկարներ են ուղարկում, որտեղ մարդիկ այդ հավաքներին կանգնած են ծուռ վզերով։ Որոշ համայնքների ղեկավարներ մարդկանց տանում են հավաքների։ Ընտրություններից հետո լինելու են վենդետաներ այն համայնքների ղեկավարների նկատմամբ, որոնք ժողովրդին փորձում են հարկադրանքի ենթարկել»,-ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․