Միայն «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կարող է դառնալ Ազգային համաձայնության կառավարության առանցքը: Երևանում անցկացվող քարոզարշավի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նկատեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը:
Ըստ նրա՝ եթե չկողմնորոշված ընտրողների այդ 45 տոկոսն իրենց ձայնը տան «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, այս դեպքում կկարողանան միավորել այդ ուժերը:
«Ընտրողների 45 տոկոսը նրանք են, ովքեր չեն աջակցում միմյանց վիրավորող որեւէ բևեռին: Եթե դա տեղի չունենա, ապա կլինի այն, ինչ երեկ ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը. հունիսի 21-ին յուրաքանչյուրն իր կողմնակիցներին փողոց դուրս կհանի և կհայտարարի, որ իրենք են հաղթել: Երկրորդ փուլի անցկացումը նշանակում է, որ երկրում ևս 20 օր ցնցումներ կլինեն, ևս 20 օր թշնամին կարող է առաջ շարժվել դեպի մեր տարածք: Այսինքն՝ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին պաշտոնապես մեկնարկեց հունիսի 20-ին կայանալիք Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Ընտրություններին մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2.581.093 մարդ: