Մենք 1994-ից հետո գերիներ չենք ունեցել և ադրբեջանցիները նման քայլի դիմելու ռիսկ չունեին։ Ես չեմ ասում հրաձգություն, դիվերսիա չի եղել։ Բայց դրանից հետո այս աննամուսը ելույթ է ունենում, ասում է՝ մեր գերիները երկու ամիս էլ կհամբերեն, մեզ կներեն։ Այսօր Արագածոտնում քարոզաշրավի շրջանակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշել է ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նշված հայտարարությանը։
«Իրեն շատ բան է ներվել, այնքան է լկտիացել, որ նրան դա էլ է ներվելու։ Դա մա՞րդ է, խիղճ ունի՞, ինքը չի՞ հասկանում՝ այդ մարդիկ ինչի՞ միջով են անցել, ինքը հասկանո՞ւմ է՝ այդ մարդիկ ինչ վիճակում են։ Պիտի թքես այդպիսի ղեկավարի երեսին։ Թող իր երեխուն տանի տա, տեղը 20-25 ռազմագերի բերի, տեսնեմ դրանից հետո այդպե՞ս է խոսելու ռազմագերիների մասին»,-ասաց Սերժ Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․