Բանակի մասին ցանկացած հերյուրանք վրդովեցնում է։ Ես բազմիցս փորձել եմ խոսել, բայց հիմա կփորձեմ ավելի հանգամանորեն անդրադառնալ։ Լկտին այդպիսին է, եթե բերանին չես տալիս՝ նորից սկսում է իր բերանի կեղտը շաղ տալ։Այս մասին հայտնել է ՀՀ 3-րդ նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանն իր համակիրների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով բանակը թալանելու, ձեռք բերված զենք-զինամթերքի մասին։
Ըստ նախագահի՝ բանակին մինչև պատերազմն օգուտ չի տրվել, միգուցե պատերազմի ժամանակ ինչ-որ բան տված լինեն։ Մինչ այդ իրենց թողած գումարով 4 ինքնաթիռ են գնել՝ առանց սպառազինության, որպեսզի դրանց ֆոնին նկարվեն։
Նախագահն ընդգծեց նաև, որ միայն 2008-2018 թվականներին Հայկական բանակը ծախսել է 1 տրիլիոն 900 միլիրդ դրամ։ Դրա 1 տոկոսը 19 միլիարդ դրամ է։
Մանրամասները՝ տեսանյութում․