Երեկ հայտարարություն են արել և այսօր էլ համապատասխան մարմիններին հանձնարարել եմ, որ ադրբեջանական կողմին պաշտոնապես փոխանցեն մեր առաջարկը, որ իմ որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով մեկնել Բաքու՝ բոլոր ռազմագերիների ազատման պայմանով։ Այս մասին Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վերջինս սակայն նշեց, որ սա գերիների վերադարձի միակ հնարավորությունը չէ և չպետք է դիտարկել որպես հուսահատ քայլ․ գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքներ տարվում են։
Կատարվող աշխատանքը վարչապետի պաշտոնակատարը չի ցանկանում գնահատել, քանի որ այդ թեմայով ցանկացած ավել արտահայտություն կարող է ուղղակիորեն վնասել գործընթացին։
Հիշեցնենք, որ երեկ Արագածոտնում Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է իր որդուն ուղարկել Ադրբեջան՝ հայ գերիների վերադարձի պայմանով՝ պատանդի կարգավիճակում։ Դա հաջորդել էր Սերժ Սարգսյանի հայտարարությանը։ Վերջինս ասել էր, որ եթե Փաշինյանի որդին լիներ գերիների թվում, ապա նրանց վերադարձի գործընթացը կարագանար։