Մենք ակնկալում ենք, որ Սևանա լիճը ունենալու է վերջին 60 տարիների ընթացքում ամենաբարձր մակարդակը։
Այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանը՝ Մեծ Մանթաշում ընտրողների հետ հանդիպման ժամանակ։
Մեր լեռնաշխարհում տարեկան ձևավորվում է 7 միլիարդ խորանարդ մետր ջուր։ Բայց այդ ջրից կարողանում ենք ամբարել չնչին տոկոսը։ Սրանից հետևող խնդիրներից մեկն այն է, որ ՀՀ հողատարածքների կեսն ընդհանրապես չի մշակվում։
« Վերջին երկու տարիներին նախապատրաստական աշխատանքներ ենք արել և առաջիկա տարիներին լայնամասշտաբ ծրագրեր են նախատեսված։
2022 թվականին ավարտին կհասցվի Վեդու, Կապսի ջրամբարները, մինչև 2023 թվականն ավարտելու ենք Արգիճի, Աստղաձորի ջրամբարների փաստաթղթային աշխատանքները և սկսելու ենք կառուցումը, կառուցելու ենք Հերհերից սկիզբ առնող ինքնահոս համակարգը»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը ՝ հավելելով, որ կկառուցվեն նաև Ելփինի, Խնձորուտի, Վերնաշենի ջրամբարները։