«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավ է իրականացնում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում:
Ինչպես այնտեղ նշեց Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, կուսակցության ներկայացուցիչների հանրահավաքը սկսվում է Թումանյանի այգուց և կշարունակվի վարչական շրջանի բոլոր բակերում: Կուսակցությունը մասնակցում է քարոզարշավին համերաշխության և ազգային համաձայնության կառավարության ձևավորման կարգախոսով` երկիրը ստեղծված իրավիճակից համատեղ դուրս բերելու համար:
Պատգամավորը շեշտեց, որ երկրում ձևավորվել է իշխանության սուպերվարչապետական համակարգ: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կողմ է Վարչապետի լիազորությունների սահմանափակմանը, որոնք պետք է վերաբաշխվեն Նախագահի և Խորհրդարանի միջև:
Սա, ինչպես նկատեց պատգամավորը, կօգնի ձևավորել իշխանության հավասարակշռված համակարգ, որպեսզի մի ամբողջ պետության ճակատագիրը կախված չլինի մեկ անձից: