Շիրակի մարզպետարանում Նիկոլ Փաշինյանը երեկ փակ հանդիպում ունեցավ Շիրակի գերեվարված զինծառայողների ծնողների ու հարազատների հետ: Հանդիպման ավարտից հետո ծնողները չցանկացան խոսել լրագրողների հետ, սակայն նշեցին, որ այս հանդիպումը ևս որևէ նոր ասելիք չի ունեցել: Այս մասին հայտնել է «Հայկական ժամանակ»-ը։
Հիշեցնենք, որ գերիների ծնողներն ու հարազատները մայիսի 25-ին հայտարարություն էին արել և արգելել որևէ ուժի գալ Շիրակ և քարոզարշավ անել առանց իրենց որդիներին վերադարձնելու: