Այսօր ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ-ի վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի ասուլիսի ժամանակ լրագրողները հիշեցրին ոչ վաղ անցյալում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։
Փաշինյանը նշել էր․ «2018 թվականին հանդիպել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ու նա ասաց՝ հողերի պիտի տաս»։
Հարցին՝ իրականում ի՞նչ է եղել, ի՞նչ թեմա է շոշափել՝ ՀՀ առաջին նախագահը պատասխանեց․ «Նախևառաջ դուք իրեն պետք է հարցնենք, ասեք՝ ցույց տուր այդ ասածի ձայնագրությունը։ Իր տանն եմ ես եղել, հաստատ ձայնագրել է, թող ցույց տա։ Երկրորդ՝ ես գնացել եմ մեկ բան ասելու։ Ասել եմ՝ քո առաջին գործը պետք է լինի ֆիքսել Արցախի հարցում այն ժառանագությունը, որը ստացել ես Սերժ Սարգսյանից։ Ասում է՝ ի ՞նչ փաստաթուղթ»։
Մանրամասները տեսանյութում․