Կոմպրոմատների պատերազմ է սկսվելու, իսկ այդ կոմպրոմատների 90 տոկոսը սուտ է։ Նիկոլն օր ու մեջ բաներ է գցում և ինձ համար գարշելի է երևույթը, երբ ընտրությունների ընթացքում չապացուցվող մանիպուլյացիաներ ,կեղտոտ քարոզչություն է արվում։ Այսօր իր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ-ի վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը։
Նա նման կարծիք հայտնեց անդրադառնալով քարոզարշավի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փոխադարձ մեղադրանքներին։ Հիշեցնենք նաև, որ Սերժ Սարգսյանը հրապարակել էր Փաշինյանի մասին խոստացած ձայնագրությունը։
Մանրամասները՝ տեսանյութում․